«Յուվենտուս»-ը դիտարկում է գնել Գաբրիել Ժեզուսին
Իտալական «Յուվենտուս»-ը մտադիր է այս տրանսվերային պատուհանի ընթացքում ուժեղացնել հարձակման գիծը։ Թուրինցիները դիտարկում են գնելու «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Գաբրիել Ժեզուսին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է իր թիմում տեսնել 24-ամյա ֆուտբոլիստին և սա այն դեպքում, եթե իրենք չկարողանան իրականացնել «ՊՍԺ»-ի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսվերը։
Հավելենք, որ Ժեզուսն իր հերթին մտադիր է փոխել ակումբային գրանցումը։