«Բարսելոնա»-ն կարող է գնել Ռահիմ Ստեռլինգին
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ կատալոնական «Բարսելոնա»-ն դիտարկում է ձեռք բերել Ռահիմ Ստեռլինգին։
Աղբյուրը նշում է, որ ակումբը դիտարկում է անգլիացու տրանսվերը գնելով ուժեղացնել թիմի հարձակման գիծը։ «Մանչեսթեր Սիթի»-ն իր հերթին մտադիր է ազատվել Ստեռլինգից։
Անգլիացու ծառայություններով հատկապես հետաքրքրված է «Տոտենհեմ»-ը։ Լոնդոնցիներն իրենց հերթին ցանկանում են Ստեռլինգին ընդգրկել Հարի Քեյնի հավանական գործարքում։