«Ռեալ»-ը Ռաֆայել Վարանին կվաճառի 50 միլիոն եվրոյի դիմաց
Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է 50 միլիոն եվրոյի դիմաց վաճառել թիմի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ֆրանսիացուն գնելու ամենահավանական թեկնածուն «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է, որը ցանկանում է թիմի պաշտպանությունն ուժեղացնել։
Դեռևս հստակ տեղեկություններ չկան հնարավոր բանակցություններից, սակայն, ըստ աղբյուրի, Վարանն ու անգլիական ակումբը միմյանց հետ ունեն նախնական համաձայնություն։