Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նկատելիորեն նիհարել է
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նկատելիորեն նիհարել է հասարակության մեջ իր վերջին հայտնվելուց հետո։ Այս մասին հայտնում է NK News-ը:
Կիմ Չեն Ընը մոտ մեկ ամիս հանրությանը չի երևացել եւ այդ պահից ի վեր նրա նոր լուսանկարները փաստում են, որ նրա մոտ կա նկատելի քաշի կորուստ։ Մի շարք մասնագետներ նշում են, որ Կիմ Չեն Ընի մոտ քաշի կորուստը կարող է կապված լինել առողջական խնդիրների հետ և այդ դեպքում երկրի կուլիսներում հնարավոր է տեղի ունենան հետաքրքիր զարգացումներ, որը կապված կլինի երկրի հաջորդ առաջնորդի հետ։
Միջազգային մամուլը համեմատականներ անելու համար հրապարակել և կողք կողքի է դրել Կիմ Չեն Ընի նախկին լուսանկարներն ու հանրությանը ներկայանալու վերջին լուսանկարները, որոնցում ակնհայտ երևում է, որ նա բավականին նիհարել է։