«Բարսելոնան» ցանկանում է թիմում պահել Ուսման Դեմբելեին
Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է հասկանալ թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի ապագայի հարցը։ Ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։
Ակումբը ցանկանում է սկսել ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի շուրջ քննարկումները։ Ակումբը փակուղու առաջ է կանգնեցրել ֆուտբոլիստին և ակնկալում է կա՛մ ստորագրել նոր պայմանագիր, կա՛մ էլ նա կհանվի տրանսվերի։
Նշվում է նաև, որ նոր պայմանագրով հնարավոր է Դեմբելեն ստանա ավելի ցածր աշխատավարձ։