Շատ շուտով փաստերով կխոսենք, երբ ժամը լրանա․ Դ․Հարությունյանը՝ Սարգսյանի կողմից Փաշինյանին տված ժամանակի մասին
«Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին տվել է ժամանակ առաջին հերթին այն պատճառով, որ այս քարոզարշավը իշխանական ուժի կողմից ուղեկցվում է ակնհայտ ստահոդ տեղեկություններ հրապարակելով»։
Այս մասին ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը, լրագրողների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը փորձում է լարվածության այնպիսի աստիճան հրահրել, որը գուցե նաև ներքին բախումների հանգեցնի։ Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Փաշինյանին 24 ժամ է տալիս, ապա Դավիթ Հարությունյանը պարզաբանեց․ «Սերժ Սարգսյանի ասածը հետևյալն էր, որ մենք ասեկոսեներ չենք տարածելու, խոսելու ենք փաստերով։ Կարծում եմ` շատ շուտով փաստերով կխոսենք, երբ ժամը լրանա»,–ասաց Հարությունյանը։