Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացել
Հասարակություն

«Պատրաստ ենք ցանկացած քայլի»․ Ներքին Խնձորեսկի բնակիչները ցանկանում են նախկին գյուղապետից հետ վերցնել իրենցից խլած հողերը (ֆոտոշարք)

Սյունիքի սահմանամերձ գյուղերում բնակիչները մեն-մենակ՝ առանց պետական աջակցության, կանգնած են թշնամու դիմաց։ Գյուղացիները ոչ միայն կորցրել են իրենց սեփական հողերն ու արոտավայրերը, այլև թշնամին գրեթե ամեն օր անասուններ է գողանում գյուղերից։

Այս ամենի հետ մեկտեղ էլ, օրինակ Ներքին Խնձորեսկում, գյուղացիների համար խնդիրներ է առաջացրել նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանը։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում գյուղացիները նկատեցին, որ արդեն երկար ժամանակ է, որ չեն կարողանում հասկանալ, թե գյուղին պատկանող հողերի բաշխումն ինչ սկզբունքով է տեղի ունեցել։

Ասում են՝ նախկին գյուղապետն իր մոտեցմամբ ու ըստ իր նախասիրության է հողերը  բաժանել։ Այժմ գյուղացիները փորձում են հետ ստանալ Մարտուն Արզանյանի կողմից իրենցից խլած հողերը։

Մեզ հետ զրույցում գյուղացիներից Սամվել Դիլանչյանը պատմեց, որ 2007 թվականին, նախկին գյուղապետը 32 կիլոմետր երկարությամբ ոռոգման ջրի խողովակը քանդել է և վաճառել։ Գյուղացիներն այդ մասին իմանալով՝ բողոքել են, հարուցվել է քրգործ, սակայն այն ավարտին չի հասել։

«Մինչև հիմա պարզ չէ, թե ինչու գործը կարճվեց»,-ասում է մեր զրուցակիցը։

Նա տեղեկացրեց, որ 2019 թվականին տեղի ունեցած համայնքների խոշորացումներից հետո Մարտուն Արզանյանը ազատվել է պաշտոնից։ Իսկ նոր վարչական ղեկավարի օրորք էլ պարզվել է, որ բավականին գումարներ են դուրս գրվել որոշ ծրագրեր իրականացնելու համար, սակայն դրանք այդպես էլ չեն իրականացվել։

«Օրինակ փաստաթղթեր կան, որտեղ նշված է, թե մեր գյուղում զոհված ազատամարտիկների հրապարակ ունենք, բայց ո՞ւր է այդ հրապարակը՝ չկա, գոյություն չունի։ Մեր համայնքի հողերի մեծ մասը իր ձեռքում է»,-ասում է Սամվել Դիլանչյանը։

Գյուղացիները բողոքել են նաև 2003 թվականին, որից հետո 3 ընտանիքի 2,4 հեկտար հող է հատկացվել։ Բայց միայն այդքանը։ Մինչդեռ մեր զրուցակցի խոսքով գյուղն ունի 470 հա հող, որից միայն 197 հա-ն է գյուղացիների ձեռքին, իսկ մնացածը պատկանում է նախկին գյուղապետին։ Վերջինս դրանց մի մասը սեփականցրել է իր բարեկամների անուններով։

 

Գյուղացիները դիմել են, որտեղ կարող են, սակայն հարցը լուծում չի ստացել։ Հողերի մնացած մասը նախկին գյուղապետինն է և ոչինչ չեն կարողանում անել։

«Մենք դիմել ենք համայքի ղեկավարի, մարզպետի, ԱԱԾ-ին, վարչապետին, ցանկացել ենք կծիկը քանդել, սակայն չի ստացվել։ Իմքայլական Արմեն Խաչատրյան կա պատգամավոր, իր հետ միասին մի շարք մարդիկ կան նաև, որ ամեն ինչ անում են, որպեսզի խնդիրը չլուծվի։ Մարտուն Արզանյանն ասում է․ «ինչ անեք՝ հողերն իմն են, գնացեք ուր ուզում եք բողոքեք»,-ասում է գյուղացին։

Ըստ գյուղացիների, խնդիրը հանգուցալուծում չի ստանում, քանի որ Մարտուն Արզանյանը համագործակցության եզրեր է գտնում ամեն եկող իշխանության հետ ու, գոյւղացիների խոսքով, մտնում նրանց փեշի տակ, որ իր գործերն առաջ տանի։

«Գործն այս պահին իբր քննում են։ Բոլոր թղթերը կան, տվել են, չկա խանգարող հանգամանք, սակայն չեն անում։ Այս դեպքում մեծ դեր ունի իմքայլական պատգամավորը։ Մենք ակնկալում ենք, որ հողը հասնի գյուղացուն։ Այս տարի մենք կամ կովերը ծախում ենք, կամ էլ անասունները առանց խոտի են մնալու ու սատկեն»,-ասաց մեր զրուցակիցը։


Ներքին Խնձորեսկի բնակիչները ցանկանում են ապրել իրենց գյուղում, ունենալ հող և շարունակել զբաղվել անասնապահությամբ, բայց միևնույն ժամանակ նաև նկատում են, որ աջակցություն է պետք իրենց այդ հարցում։

Մեր զրուցակից գյուղացիները նաև ընդգծեցին, որ պատրաստ են իրենց առջև ծառացած այս խնդիրը լուծել ամեն գնով։

«Պատրաստ ենք ցանկացած քայլի, միայն թե խնդիրը լուծվի»,-ասացին նրանք։

NEWSPRESS.am