Գերեվարված զինծառայող Քաթանյանը վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում. ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում: