«Ցավը մեծ է, Էդ ցավը բոլորինն է»․ Գավառի եկեղեցում Գագիկ Ծառուկյանը զրուցեց իրեն մոտեցած անհետ կորած զինվորների ծնողների հետ (տեսանյութ և լուսանկարներ)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Գավառում քաղաքացիների հետ հանդիպումից առաջ մոմեր վառեց տեղի եկեղեցում, որտեղից դուրս գալիս նրան մոտեցան 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների ծնողները։
Գագիկ Ծառուկյանը զրուցեց նրանց հետ ու խոստացավ ամեն հարցով օգտակար լինել։
«Ցավը մեծ է ու չես կարող ոչինչ հետ բերել։ Էդ ցավը մեր բոլորինն է։ Ինչով կարող եմ կօգնեմ, ինչ հարց կունենանք` դիմեք»,-ասաց ԲՀԿ նախագահը։
