Տոտենհեմը Հարի Քեյնի դիմաց կպահանջի 174 միլիոն եվրո գումար
Լոնդոնի «Տոտենհեմը» Հարի Քեյնի տրանսվերի դիմաց ցանկանում է ստանալ 174 միլիոն եվրո գումար։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ Քեյնի ծառայույթուններով հատկապես հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։
Լոնդոնյան ակումբը Քեյնի դիմաց ցանկանում է ստանալ հենց այդ գումարը։ Մանչեսթերյան ակումբը ցանկանում է գործարքում ներառել նաև Ռահիմ Ստեռլինգին, սակայն ամենայն հավանականությամբ լոնդոնցիները չեն համաձայնվի։
Հավելենք, որ Քեյնը այս ամռանը լքելու է «Տոտենհեմը»։