Ռոնալդուի հետ կապ են հաստատել եվրոպական 3 թոփ ակումբներ
Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել իտալական ակումբը։ Այս մասին հայտնում է ESPN-ն։
Ֆուտբոլիստի հետ կապ են հաստատել «ՊՍԺ»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Ռեալը», որպեսզի հասկանան թիմերի առաջարկները։
Նշվում է, որ թուրինյան թիմը կորոնավիրուսով պայմանավորված կարող է ֆուտբոլիստների աշխատավարձերի վերանայում կատարի և այդ ֆոնին ակումբի համար ծանր կլինի վճարել Ռոնալդուի բարձր աշխատավարձը։