«Միլանը» ցանկանում է թիմ հրավիրել Օլիվիե Ժիրուին
Անգլիական «Չելսին» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի ֆրանսիացի հարձակվող Օլիվիե Ժիրուին։ Այս ամենի հետ մեկտեղ «Միլանը» դեռ հույսեր կապում է, որ կարող է թիմ հրավիրել Ժիրուին։
Այս մասին տեղեկացնում է MilanNews.it-ը։ Ֆուտբոլիստն անձամբ ցանկանում է միանալ միլանյան թիմին, սակայն այդ ամենի համար պետք է, որպեսզի ժիրուն չերկարաձգի պայմանագիրն անգլիական ակումբի հետ։
Ընդգծենք, որ միլանյան ակումբը ցանկանում է Ժիրուին թիմ հրավիրել ազատ գործակալի կարգավիճակով։