Լճաշենցիներն անակնկալ կանգնեցրին Գագիկ Ծառուկյանի՝ Գավառ մեկնող ավտոշարասյունը (լուսանկարներ և տեսանյութ)
Այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Գեղարքունիքի մի շարք համայնքների բնակիչների հետ։
Լճաշեն համայնքի բնակիչները, տեղեկանալով այցի մասին, որոշել էին նրան դիմավորել համայնքի մուտքի մոտ։
Գագիկ Ծառուկյանը սիրով ողջունեց գեղարքունիքցիներին և լսեց նրանց խնդիրները։