Կիլիան Մբապպեն չի տեղափոխվի «Ռեալ»․ AS
«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ամենայն հավանականությամբ չի տեղափոխվի «Ռեալ»։ Այս մասին տեղեկանում ենք AS սպորտային պարբերականներից։
Այս ամենի համար հիմք է դարձել փարիզյան ակումբի ղեկավարի խոսքերը, ով վստահեցրել է, որ Մբապպեն չի հեռանա այս ամռանը։
Այս ամենի հետ մեկտեղ ակումբը հույս է հայտնում, որ Մբապպեն չի երկարաձգի իր պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ Ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։