Մանուել Լոկատելլին մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը
Իտալական «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելլին մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։
Նշվում է, որ թուրինյան թիմը 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձով։
Այս պահին Լոկատելլիի ակումբը թուրինյան թիմից պահանջում է 40 միլիոն եվրո գումար։ «Յուվենտուսը» ցանկանում է տրանսվերը գնել ավելի մատչելի գնով։