Դոննարուման մոտ է «ՊՍԺ»-ի հետ 5 տարվա պայմանագիր կնքելուն
Ինչպես տեղեկացնում է իտալացի սպորտային լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, իտալացի դարպասապահ Ջանլուիջջի Դոննարուման մեկ քայլ է հեռու «ՊՍԺ»-ի հետ պայմանագիր կնքելուց։
Լրագրողը նշում է, որ Դոննարուման տարեկան կվաստակի 12 միլիոն եվրո աշխատավարձ և դրա հետ մեկտեղ նաև պարգևավճարներ։
Դարպասապահը փարիզյան թիմի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր։ Ընդգծենք, որ Դոննարուման միլանյան թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։