Դպրոցական արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 28-ից
Հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդներն այս տարի կսկսվեն դեկտեմբերի 28-ից: Այս մասին Newspress.am-ին հաղորդեց ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը:
Նրա խոսքով, առաջին և երկրորդ դասարանցիների արձակուրդը կտևի մինչև հունվարի 24-ը ներառյալ, իսկ երրորդից տասներկուերորդ դասարանցիների արձակուրդը կավարտվի հունվարի 11-ին: