Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 29 միլիոնի
Հնդկաստանում կորոնավիրուսի բռնկման պահից ի վեր գրեթե 29 միլիոն մարդ վարակվել է վիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Վարակվածներից 27 միլիոնը ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից։ Մոտ 351 հազար մարդ մահացել է։ Այս պահին բուժում ստանում է մոտ 1,3 միլիոն մարդ։
Վերջին 61 օրվա ընթացքում առաջին անգամ Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել է 100 հազարից պակաս մարդ։ Մեկ օրվա ընթացքում երկրում վիրուսով վարակվել է 84 հազար մարդ։