Պակիստանը հրաժարվել է իր ռազմական բազաները հանձնել ԱՄՆ-ին
Պակիստանը հրաժարվել է իր ռազմական բազաները հանձնել ԱՄՆ-ին, որն իր զորակազմը դուրս է բերում Աֆղանստանից։ Այս մասին ասել է Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր, որ մինչ սեպտեմբերի 11-ը կավարտի Աֆղանստանից զորքերի դուրսբերումը դաշնակիցների հետ լիարժեք համաձայնեցմամբ: 2020 թվականին ԱՄՆ-ն և «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները Դոհայում ստորագրեցին ավելի քան 18 տարվա պատերազմի առաջին խաղաղ համաձայնագիրը:
Այն նախատեսում է 14 ամսվա ընթացքում Միջին Արևելքի պետությունից օտարերկրյա զորքերի դուրսբերում և գերիների փոխանակումից հետո միջաֆղանական երկխոսության սկիզբ: