Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Հասարակություն

Կյանքը՝ թշնամու տեսադաշտում. Սյունիքն ինչ որ է (ֆոտո)

Վերջին ամիսներին հայկական մեդիադաշտի ուշադրության կենտրոնում Սյունիքի մարզն է։ Երկօրյա այցի ընթացքում NEWSPRESS.am-ի թղթակիցն ականատես եղավ, թե ինչ վիճակում են սահմանամերձ դարձած գյուղերն ու ինչ խնդիրների առաջ են կանգնած սյունեցիները։

Երևան-Սյունիք ավտոճանապարհը

Եթե ժամանակին այս ավտոճանապարհով անցնելիս կարելի էր տեսնել հայկական բանակին պատկանող ռազմական ավտոմեքենաների շարասյան, ապա այս անգամ գրեթե չհանդիպեցինք հայկական ավտոմեքենաների։ Փոխարենը Սյունիք էին մտնում և Սյունիքից դուրս էին գալիս ռուսական դրոշով ռազմական մեքենաների շարասյուներ։ Ռուսական դրոշը ծածանվում էր Սիսիանից դեպի Գորիս ավտոճանապարհի աջ հատվածում, ինչպես նաև մի շարք այլ տեղերում։

Թուրքին չտեսնող սյունեցիները

Սյունիքում ապրող մարդկանց կարծիքներն ու վերլուծությունները տարբեր էին։ Մասնավորապես ներկայիս իշխանության կողմնակիցները շատ էին այն գյուղերում և բնակավայրերում, որտեղ թշնամու ներկայությունը չէր երևում։ Այդ բնակավայրերում ապրող բնակիչներից շատերը կրկնում էին այն արտահայտությունները, որոնք ամեն օր լսում ենք իշխանության շուրթերից․ «նախկինները թալանել են», «նրանց պատճառով եղավ այս պարտությունը», «հողերը նրանք են ծախել»։

Թուրքին տեսնող սյունեցիները

Այլ պատկեր էր թշնամուն դեմ-դիմաց տեսնող բնակավայրերում՝ հատկապես Ներքին Խնձորեսկում, որտեղ բնակվող մարդիկ գիտակցում էին, թե ինչ է կատարվել և կատարվում։ Նրանք պնդում էին, որ չեն թողնի իշխող ուժն այստեղ մտնի և քարոզարշավ իրականացնի։ Մեզ հանդիպած բոլոր սյունեցիները վստահեցնում էին, որ թույլ չեն տա, որ թուրքն այստեղ անի այն, ինչ ցանկանում է։

Ներքին Խնձորեսկ գյուղում հանդիպեցինք նաև ազատամարտիկների, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում մասնակցել էին Սանասարի (Կուբաթլուի) մարտերին։ Նրանք նշում էին, որ կարող էին հանգիստ պահել այն, սակայն ստացել են նահանջի հրաման, որը եղել է տակտիկական, սպասել են այսպես մինչև նոյեմբերի 9, իսկ հետո բոլորս գիտենք, թե ինչ եղավ։ Սյունիքում անորոշություն էր, սակայն մարդիկ շարունակում էին ապրել։

Սև լիճը

Մեզ պատմեցին, որ Սև լճի տարածքում հարաբերական հանգիստ է, սակայն ասացին նաև, որ մարզի մի շարք տեղերում հայ զինվորների դիմաց կանգնած են սիրիացի վարձկաններ, քանի որ մի շարք դեպքերում կամավորները թուրքերեն խոսել են նրանց հետ, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել։ Դիրքապահ այդ զինվորները չեն արձագանքել և տպավորություն է եղել, թե նրանք այդ լեզվին չեն էլ տիրապետում։ 

Ի՞նչ տեսանք 

Սյունիքի մարզում օտար պետությունների դրոշների ակտիվություն էր, ինչն անսովոր էր։ Այս ամենի հետ մեկտեղ Գորիսում պտտվում էին ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենաներ։ Ամենասարսափելի վիճակը Ներքին Խնձորեսկ գյուղում էր, որը պատերազմից հետո կորցրել էր իր հողերի մեծ մասը։ Բնակիչները նշում էին, որ ադրբեջանցիները գողացել են ոմանց անասունները։

 

Մարդիկ չունեն արոտավայրեր կենդանիների համար, իսկ երեխաները խաղում են ադրբեջանական դրոշներից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Գյուղը 7 կողմից շրջափակված էր, իսկ հայ զինվորների դիմաց կանգնած ադրբեջանցի զինվորների թվաքանակը անհամեմատելի մեծ էր։ Պատրաստվածության մասին խոսք չկար։ Բնակիչները վստահաբար նշում էին, որ իրենց պաշտպանված չեն զգում, իսկ հավանական ռազմական բախման դեպքում իրենք կմնան շրջափակման մեջ։ Հատկապես այս գյուղում խնդիրները շատ էին, որոնց հաջորդիվ մանրամասն կանդրադառնանք։ Կապանում, Գորիսում, մարզի մի շարք գյուղերում և բնակավայրերում մարդիկ ապրում էին անորոշության մեջ։ Սյունեցիները վստահ էին, որ թուրքի դեմ պայքարում իրենց հարցերը հենց իրենք են լուծելու։

Ու թեև ամենուր անորոշություն է, բայց կյանքը Սյունիքում շարունակվում է։ Սյունեցիները վստահ են և հավատում են, որ թուրքի դեմ պայքարում հաղթելու են։