Գրանցվել է կորոնավիրուսի վարակման 73 նոր դեպք․ մահ չի գրանցվել
Հունիսի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223285 դեպք, որոնցից 214609-ն առողջացած, 4463-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1091 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3122 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1108066 թեստավորում: Երեկ կատարվել է 3067 թեստավորում։
Այսպիսով` հունիսի 8-ին՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 73 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։