Խոշոր ավտովթար՝ Երեւանում. Շիրազի փողոցում բախվել են 3 Opel Astra-ներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է
Երեւանում այսօր՝ հունիսի 7-ին՝ 19:00-ի սահմաններում, Շիրազի փողոցում՝ վերգետնյա կամրջի հարեւանությամբ, բախվել են 3 Opel Astra մակնիշի ավտոմեքենաներ։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը:
Բախման հետեւանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է եւ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վթարված Opel Astra մակնիշի 36 DG 917 համարանիշի ավտոմեքենան եղել է կայանված:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: