Միայն դատարկ խոսելով չարության, պետք է կարողանան քաղաքացու մատից փուշ հանել. Ծառուկյանի հետ աբովյանցիների հանդիպումն սկսվեց աղոթքով (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Աբովյանի իր աջակիցների հետ։
Աբովյանում նրան դիմավորեցին աղ ու հացով։
Աբովյանցիների հետ հանդիպումըր սկսվեց աղոթքով` կռվի դաշտում նահատակված մեր հերոս զինվորների հոգիների համար։
Գագիկ Ծառուկյանը ներկայացնելով երկրի օրհասական խնդիրները` մասնավորապես նշեց, որ երկրի բարգավաճման համար հարկավոր է հզոր տնտեսություն և անվտանգություն ունենալ, ինչը կարող է ապահովել իրենց քաղաքական ուժը։
ԲՀԿ նախագահը նաև նկատեց, որ միայն դատարկ խոսելով չէ` պետք է կարողանան մարդկանց մատից փուշ հանեն։