Թե իշխանական, թե ընդդիմադիր «էլիտան» պիտի փոխվի. Հարություն Մեսրոբյան (տեսանյութ)
«Մեր երկրի թիվ 1 մարտահրավերն այն է, որ և իշխանությունը, և ընդդիմությունը համարժեք չեն երկրի առջև ծառացած մարտահրավերները լուծելուն»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, հավելելով, որ երկրում էլիտարների փակ շղթա է ստեղծվել, որոնք կառավարումից շատ հեռու են:
Ըստ նրա` 1991թ-ից ձևավորված թե իշխանական, թե ընդդիմադիր, այսպես ասած, «էլիտան» պիտի փոխվի, քանի որ նրանք սպառվել են ընդդիմություն-իշխանություն խաղալով:
Անդրադառնալով բյուջե 2016-ին կառավարման փորձագետն ասաց, որ «քարշ եկող բյուջե է», որն, ըստ էության, ոչ մի խնդիր չի լուծում:
Մանրամասները` տեսանյութում