5-րդ զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ
Հունիսի 7-ին 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ծավալվել են կապի շարժական հանգույցներ, ստուգվել կապի համակարգի անխափան աշխատանքի ապահովման գործնական կարողությունները, ազդանշանների հաղորդման և ստացման մասնագիտական հմտությունները։