Արմեն Սարգսյանն ընդունել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ պատվիրակությանը (տեսանյութ, լուսանկարներ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ Հրանտ Եպիսկոպոսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հյուրերը ներկայացրել են կազմակերպության նպատակներն ու ծրագրերը, ընթացիկ գործունեությունը:
Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ: