14 հայ ռազմագերիների դատավարության օրը հայտնի է
Sputniknews.az-ի փոխանցմամբ՝ հայ ռազմագերիներ Ավագյան Հրաչի Արզումանի, Գեղամ Սամվելի Սերոբյանի և այլ անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը գտնվում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աֆղան Գաջիևի վարույթում:
«Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցագործություններ» իրականացնելու համար։ Հայտնի է, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերու նկատմամբ քրեական գործի նախապատրաստական նիստը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 10։00-ին»,-ասվում է հայտարարության մեջ։