Հրատապ. Ադրբեջանցիները Գեղարքունիքում տրակտորներով խրամատներ են փորում, մոտեցնում նաև ռազմական տեխնիկա
Գեղարքունիքում՝ Հայաստանի սահմանի մեջ, ադրբեջանցիները ինտենսիվ ինժիներա-տեխնիկական աշխատանք են տանում: Այս մասին ահազանգում է լրագրող Նարինե Կիրակոսյանը` հրապարակելով լուսանկար:
«Տրակտորներով փորում են այսպիսի խրամատներ, մոտեցնում ծանր նաև ռազմական տեխնիկա։ Հետաքրքիր է էս ամենը կանգնելո՞ւ է։
Եվ ցավոք, ոչ մի բնապահպան չի խոսում այս մասին։ Այնինչ բերրի հողի շերտը վնասելը քրեական օրենսգրքով է պատժվում։ Իսկ թշնամին կիլոմետրերով է ավիրել մեր երկրի լանդշաֆտների բերրի հողաշերտերը»,-գրել է նա։
