Իրենք ինձնից վախենում են, ի դեպ, ճիշտ են անում. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)
Հանդիպումների ժամանակ ում հետ խոսում ես, ասում է՝ երկիրն անտեր է մնացել ու դրանից վատ բան չկա: Այս մասին Արագածոտնի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Եթե փորձում ենք խորհրդարանով ընտրելու այլ մարդու, ապա ես վերջին մարդն եմ, որի համար այս խորհրդարանը կարող է ձայն տալ: Իրենք ինձնից վախենում են, բոլորս գիտենք: Ի դեպ, ճիշտ են անում:
Պետք էր՝ առաջադրել որպես շարժման ղեկավար մի մարդու, որին բանտում չեն պահել, որի վրա արհեստական գործեր չեն կարել, որին այդպիսի վատություններ չեն արել, որ հեշ լիներ այդ խնդրի լուծումը տալ»,-ասաց նա: