Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Վազող տողեր

Տղերքի կենացը խմեցի՞ք. ովքեր էին Սարյան փողոցում խրախճանքի կազմակերպիչները

Երեկ Երևանի Սարյան փողոցում կերտվում էր Հայաստանի ամոթը, խայտառակվում էր մեր պատիվը որպես ազգ՝ դարձած երջանիկ սգվոր: Սեպտեմբերի 27-ի լուսադեմից բոլորս սգակիր ենք. չկա գեթ մեկը, ում հարազատը, բարեկամը, հարևանը զոհված հերոս չունենա: Բոլորս կորցրել ենք: Տղերքից բացի, բոլորս հայրենիք ենք կորցրել՝ յուրաքանչյուրիս ինտելեկտը, հայրենասիրությունը թույլ կտա՞ն դա հասկանալ, թե՞ ոչ. կարևոր չէ: Ունենք փաստ, որ գալիք սերնդին ավելի փոքրացած, խեղճացած ու ավելի նվաղ հայրենիք ենք թողնում: Ու պատերազմը հենց այս պահին էլ սողում է մեր ոտքերի տակ: Թշնամին մեր հայրենիքում է ու իրեն թելադրող է զգում: 

Սա առնվազն տոնելու բան չէ: Ավելին՝ սա ողբերգություն է, համազգային աղետ է:

Հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը զոհած տասնյակ տղերքի մարմիններ կան, որ դեռ իրենց բաժին հողին հանձնված չեն ու դիահերձարանից դիահերձարան են քարշ տրվում ու անարգվում: 

Նույն իրականությունում կյանքը մնացել է սեպտեմբերի 27-ի լուսադեմին: Նույն իրականությունում հազարներով սևազգեստ դարձած մայրեր են, քույրեր են, եղբայրներ հայրեր ու որդիներ են: Նույն իրականությունում իրենց կյանքի առաջին ամենամեծ տոնը՝ Վերջին զանգը նշելուց հրաժարվող պատանիներ են, նույն իրականությունում բզկտված Արցախում մանկապարտեզներ անգամ փոքրիկների ծնունդին տորթ տանել չի կարելի՝ անարգանք է:

Ու զուգահեռ իրականությունն է:
Գինարբուք է:
Խորովածի ծուխ է:
Ու բեմ:
Ու բարձր երաժշտություն: 
Ու անմոռաց խնջու՜յք է: 

Իսկ ի՞նչ է պատահել որ: Կարևորը՝ զոհվածն ու չթաղվածը, հաշմանդամ դարձածն ու Բաքվի բանտերում տառապող գերին գինու փառատոնի մասնակցի որդին ու եղբայրը չեն: Խմելո՜ւ ժամանակ է:

Վերքը տիրո՛ջը ցավ կտա...

Էս մի բուռ հայրենիքում էս համահայկական, համազգային ողբերգությունն էլ է քաղաքական ծամոն դարձել: Դարձրե՛լ են: Եթե քեֆ անողը քաղաքական օպոնենտն է, ուրեմն կարելի է անարգանքի սյունին գամել, քարկոծել, վերջին բառերով սևացնել: Եթե յուրային գործարարների կազմակերպածն է, ուրեմն մարդկանց սգահան անելու համար է, կարելի է: Նույնիսկ պետք է:

Եվ այսպես. NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ երեկվա խայտառակության հեղինակներն են այս հանցավոր իշխանության թևատակում ծվարած ու միանգամից հարստացած գործարար, «Վիվառո»-ի հիմնադիր Վիգեն Բադալյանը և անձամբ Փաշինյան Նիկոլի անձնական օգտագործման գործիք դարձած Սամվել Ալեքսանյանի բարեկամ ջահել-ջուհուլը: 

Հենց նրանք են իշխանության թելադրանով երեկ տոն բեմադրել, գինի վայելել Սարյանում և ամենաանհայրենիքներին սեփական խրախճանքի բեմադրության մասնակից, եթե կուզեք՝ զոհ դարձրել: 

Փաշինյան Նիկոլն ու նրա ծաղկավոր-փոռիկավոր շորիկով քաղաքում մանուկների տոնին ժպտացող կինը՝ գոհ անթերի կատարած աշխատանքից՝ հայերի հայրենիքն իրենց երկուսի տերերին՝ թուրքերին հանձնելուց, սեփական խիղճն ու պատիվը փողին վաճառածների ձեռամբ տոնում են իրենց հաղթանակը հենց Երևանում: Մեզ գինի խմել են տալիս՝ թմրեցնելու ու մոռանալու իրենց կատարած նախճիրը: Ոճիրը: Մեր՝ մինչև կոկորդն արյունով լցված բերանը խոզի խորոված են դնում: Իսկ խոզ տեսնելուց մենք հոշոտված դիեր ենք հիշում: Մեր ականջները բարձր երաժշտություն են խոթում, որ խլացնեն մեր ականջներում չանջատվող տագնապի ահասարսուռ ձայնը, անօդաչուների հարվածների ձայնը, որոնցից տղերքի մարմինները պատառ-պատառ էին լինում: Մեր աչքերին փառատոն են փռում, որ գաղթական դարձած ազգը չտեսնենք: Որ Մայր Հայաստանի սահմանների անտերությունը չտեսնենք: 

Մի բառով՝ մեզ մատաղի գառ են դարձնում: 

Ու մենք հազարներով գնում ենք փառատոնի՝ մեր ականջներն ու մեր քիմքը թմրեցնելու, մեր աչքերը փակելու, որ չանցած ու դեռ սպասվող ցավին անհաղորդ լինենք:

Ու ո՞վ է ասում, թե կյանքը չի շարունակվում: Կյանքը շարունակվում է, այո, տղերքի թափած արյան գնով: Բայց կյանքը պետք է շարունակել ամրանալու ու տղերքի երազած հայրենիքն ունենալու համար՝ Արաքսից մինչև Օմար ու Մռավ: Ու կարո՞ղ են պատասխանել քեֆ անողները, թե քանի քայլ են արել հայրենիքն ուժեղացնելու համար, որ արժանի լինեն էս հայրենիքում գինի խմելու:

Գոնե տղերքի կենացը խմեցի՞ք: Կուլ գնա՞ց գինին...