Հաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Հասարակություն

Խայտառակություն է․ իշխանությունները փորձում են իմիտացիա ստեղծել, թե երկրում ամեն ինչ կարգին է․ Ռոբերտ Ղազանչյան

Դա խայտառակություն էր։ NEWSPRESS.am-ի հետ զրույցում, այսպես որակեց հունիսի 4-ին Երևանում տեղի ունեցած գինու տոնին նվիրված խրախճանքը Ռոբերտ Ղազանչյանը, ով «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 10-րդ համարի ներքո։

Նրա դիտարկմամբ, այս պահին երկիրը գտնվում է այնպիսի կոլապսային իրավիճակում, երբ սահմանը պաշտպանված չէ, երկիրն անվտանգ չէ ու ամեն պահի թշնամին կարող է գերեվարել մեր զինվորներին։

Ռոբերտ Ղազանչյանը վկայակոչում է ՀՀ Պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութը, որտեղ ադրբեջանցի և հայկական կողմի զինվորների միջև Հայաստանի սուվերեն տարածքում ծեծկռտուք էր եղել։

Մինչդեռ, միևնույն պահին Երևանում գինարբուք է տեղի ունենում։

«Խնդիրը գիտե՞ք նաև որն է․ այն է, թե ովքեր են մասնակցում այդ խրախճանքին։ Այնտեղ այն օլիգարխներն են եղել, ովքեր հանդիսանում են իշխանության հովանավորյալները․․․ այնտեղ կային նաև կառավարության պետհամարանիշներով շատ ավտոմեքենաներ․ ես անցել եմ այդտեղով՝ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում․ ասո՛ւմ եմ ձեզ՝ խայտառակություն էր»,-մեզ հետ զրույցում ասաց Ռոբերտ Ղազանչյանը։

Նա նկատում է, որ ոստիկանությանը հրահանգված էր ոչ մի կերպ չմիջամտել խրախճանին ու չխանգարել «տոնակատարության» անցկացմանը։

«Դա նրանց համար տոն էր, որը չպետք է խանգարեին, ու որը տևել է մինչև գիշերվա 2-3-ը։ Դա այն դեպքում, երբ ոստիկանությանն օրենքով վերապահված է վերահսկել, որպեսզի ժամը 24։00-ից հետո հասարակական կարգը պահպանվի և մարդկանց հանգիստը չխանգարեն։ Այսինքն՝ բարձր երաժշտություն, ազդանշաններ և այլն, 24:00-ից հետո չի թույլատրվում, սակայն ոստիկանությունը ոչ մի գործողություն միտումնավոր չէր իրականացնում՝ դրանք արգելելու և հասարակական կարգը պահելու համար, երևի որպեսզի իշխանության հետ հետո  խնդիրներ չունենան»,-ասում է մեր զրուցակիցը։

Նա վստահեցնում է, որ այդ խրախճանքի մասնակիցների մեծ մասը հենց իշխանության ներկայացուցիչներից էին։ Ըստ Ռոբերտ Ղազանչյանի՝ նման տոնախմբությունները հասարակության մոտ իմիտացիա ստեղծելու միջոց է, թե ամեն ինչ կարգին է, լավ է ու կյանքը շարունակվում է։

«Նույնը երեխաների տոնի հետ կապված միջոցառումն էր, երբ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր և իր երեխաների մասնակցությամբ Հրապարակում աջակցում էր միջոցառման իրականացմանը։ Հիմա այս նույն սցենարով շարունակվում է․ այս մարդիկ կոնկրետ միջոցառումներ են փնտրում, որպեսզի դրանց միջոցով մարդկանց ցույց տան, թե իրենք գտնվում են նախկին տեմպի մեջ, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ կարգին է։ Նրանք չեն բարձրաձայնում, թե այսօր սահմանին ինչ ահռելի խնդիրներ կան»,- ընդգծեց Ռոբերտ Ղազանչյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին սթափ դատել և աչալուրջ լինել։ Մեր զրուցակցի դիտարկմամբ, յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է գիտակցի իր քայլերն ու դրանց պատասխանատվությունը։ 

«Եթե, Աստված չանի, հետո խնդիրներ լինեն, մարդիկ պետք է հասկանան, որ իրենք ևս ունեն իրենց մեղքի բաժինը»,-եզրափակեց Ղազանչյանը։