Բելգիան ևս կփակի իր օդային սահմանները Բելառուսի հետ
Բելգիան փակել է իր օդային սահմանները բելառուսական ինքնաթիռների համար: Նման որոշում է կայացվել երկրի փոխվարչապետի առաջարկությամբ:
Ավելի վաղ Եվրոմիությունը որոշում էր կայացրել՝ արգելել բելառուսական օդանավերի թռիչքները Եվրոպայի օդային տարածքներով, ինչպես նաև խորհուրդ է տվել Եվրոմիության անդամ երկրներին խուսափել Բելառուսի օդային տարածքներով թռիչքներ կատարելուց:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին «Ryanair» ընկերությանը պատկանող ինքնաթիռը, որը Աթենքից Վիլնյուս էր մեկնում, հարկադիր վայրէջք է կատարել Մինսկում, որից հետո ինքնաթիռից դուրս է բերվել ու ձերբակալվել բելառուս ակտիվիստ «NEXTA» տելեգրամ ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը: