ԱԱԾ-ն ձերբակալել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի օգտին լրտեսություն արած անձի. Նիկոլ Փաշինյանը գիտի նրա անուն ազգանունը (տեսանյութ)
Առաջիկա օրերին, կարծում եմ՝ հաղորդագրություն կլինի պետական դավաճանության դեպքի բացահաjտման մասին. կամավորական ջոկատներից մեկի հրամանատարի մասին է խոսքը, ով պատերազմի ընթացքում լինելով ռազմի դաշտում, եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ: Այդ մասին Արարատի մարզի Գեղանիստ համայնքում հայտարարել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հադրութի շրջանի մեր ուժերի տեղակայման և այլ կարգի լրտեսական տեղեկություններ է հայտնել հակառակորդին: ԱԱԾ-ն այդ մարդուն արդեն ձերբակալել է: Ես գիտեմ նրա անուն ազգանունը: Գիտեմ այն ջոկատի անունը, որի ներկայացուցիչ է եղել ինքը: Սա կոնկրետ պետական դավաճանության դեպք է, որ դեռ մեղքը պետք է ապացուցվի»,- ասաց Փաշինյանը: