Նիկոլն անվերջ պարտությունների շղթա է. Արթուր Վանեցյանի ու Տիգրան Աբրահամյանի զրույցը՝ Սյունիքում (տեսանյութ)
«Պատիվ ունեմ» դաշինքի առաջատար Արթուր Վանեցյանն ու դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանն այցելել են Սյունիքի մարզ:
«Հիմա Ադրբեջանն իր համար ցանկացած պարագայում շահեկան իրավիճակ է ստեղծում՝ մայրուղիների վերահսկման համար, իր համար հնարավորություն է ստեղծում բանակցային գործընթացում նոր զիջումներ պարտադրելու համար»,- ասել է Աբրահամյանը:
Ի պատասխան՝ Վանեցյանը նշել է, որ Նիկոլն անվերջ պարտությունների շղթա է:
«Եվ թուրքը, ադրբեջանցին՝ թշնամին հասկանում է, որ Նիկոլը հունիսի 20-ին որևէ շանս չունի վերարտադրվելու և հասկանում է, որ նոր իշխանության վերադրման պարագայում չի կարող իրեն պահել այնպես լկտի, ինչպես պահում է հիմա: Դրա համար հիմա փորձում է մաքսիմալ պոկել մեզնից, որպեսզի հետագայում, երբ մենք կլինենք իշխանության, մեզ հետ սկսի բանակցել՝ ձեռքի տակ ունենալով մաքսիմալ խաղաքարտեր: Եթե նոյեմբերի 9-ին Նիկոլն այդքան թասիբ ու նամուս ունենար, հրաժարական տար ու հեռանար, մենք այսօր չէինք ունենա այդ միջավայրը՝ այս քանդված անվտանգային միջավայրը: Էս կապիտուլյանտը չի հասկանում, որ բարձրագույն իշխանության գլխավոր առաքելությունը ճիշտ ժամանակին որոշում ընդունելն է»,- ասել է Վանեցյանը: