Կառավարեք ձեր վախերը, արդարադատությանը քիչ է մնացել. Աննա Գրիգորյանը՝ իմքայլականներին (տեսանյութ)
Իշխանության պատգամավորները խոսում են ընդդիմության բացակայությունների մասին, խնդրում եմ, թող տեսախցիկները հիմա ցույց տան դահլիճը և տեսեք, թե քանի պատգամավոր է «Իմ քայլից» մասնակցում նիստին։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Սակայն նա նկատեց, որ այս մասին չէ, որ ուզում է խոսել։
Աննա Գրիգորյանը նկատեց, որ Իմ քայլի պատգամավորներից մեկը, ով հանրության շրջանում ճանաչում է գտել իր կուսակիցներին ուսապարկ անվանելով, հայտարարել է, թե չի վախենում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից։
«Ես ձեզ շնորհավորում եմ»,-ասաց նա իմքայլականին և շարունակեց՝ նշելով, որ իմքայլականները զուր են զարմանում, որ Ռոբերտ Քոչարյանը չի գալիս բանավեճի։
«Ո՞ւմ հետ բանավիճի, մի իշխանությա՞ն, ում կառավարման օրորք հանձնվել է Արցախի 75 %-ը, մի իշխանությա՞ն, ում օրոք պարտություն կրեցին, ում օրոք 5000 զոհ տվեցինք ու ընդհանրապես, որը թաքցնում է, թե քանի զոհ ունենք, քանի վիրավոր, քանի գերի ունենք, կամ մի իշխանության, որի օրորք Հայաստանի սուվերեն տարած են մտնում ադրբեջանցիներն ու հաստատվում, ավելին՝ գերինե՞ր են վերցնում։ ՄԻ իշխանության, որի օրորք խոշտանգվո՞ւմ են մեր գերիները, էս իշխանությա՞ն հետ եք ուզում մենք բանավիճենք՝ ամենևին, չենք պատրաստվում»,-ասաց Աննա Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում