Արա Աբրահամյանի անունից Խարբերդի մանկատանը նվիրաբերվել են համակարգիչներ, լամպեր և կենցաղային և տնտեսական անհրաժեշտության իրեր (ֆոտո)
Հունիսի 2-ին Ռուսաստանի հայերի միությունն այց կատարեց Խարբերդի մասնագիտացված մանկատուն։ Այդ մասին տեղեկանում ենք միության ֆեյսբուքյան էջից:
«Այցի շրջանակներում միության նախագահ Արա Աբրահամյանի անունից մանկատանը նվիրաբերվեցին համակարգիչներ, դրսի լուսավորությունն ապահովելու համար նախատեսված լամպեր, կենցաղային և տնտեսական անհրաժեշտության իրեր։
Մանկատան սաները մեծ ոգևորությամբ դիմավորեցին բարերար հյուրերին՝ ներկայացնելով փոքրիկ համերգային ծրագիր։
Արա Աբրահամյանը հաճախ է նմանատիպ բարեգործական այցեր կազմակերպում՝ շեշտելով, որ Հայերի միությունը միշտ լինելու է խոցելի երեխաների կողքին և անելու է հնարավորը նրանց երջանիկ ու անհոգ մանկությունն ապահովելու համար»։