«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կգնի Ջեյդոն Սանչոյին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» վստահ է, որ այս ամռանը կգնի Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոյին: Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից:
Նշվում է, որ Սանչոն նախնական համաձայնություն տվել է, որպեսզի տեղափոխվի Անգլիա: Դեռևս հստակ տեղեկություններ չկան, թե որքա՞ն գումար կվճարեն անգլիացիները Դորտմունդյան ակումբին:
Ընդգծենք, որ արդեն 2 մրցաշրջան է, որ անգլիական ակումբը ցանկանում է գնել Սանչոյին: