«Տոտենհեմը» ցանկանում է թիմ հրավիրել Անտոնիո Կոնտեին
Անգլիական «Տոտենհեմը» ցանկանում է նոր գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեին: Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից:
Նշվում է, որ Կոնտեն թիմի ղեկը ստանձնելու դիմաց ֆինանսական շատ մեծ պահանջարկ է կատարել: Ըստ որոշ տեղեկությունների Կոնտեն ցանկանում է տարեկան վաստակել 20 միլիոն եվրո գումար աշխատավարձ: Բացի այդ, նա թիմում ցանկանում է տեսնել 5 նոր ֆուտբոլիստների, որոնց թվում է նաև Քրիստիան Էրիկսենը:
Ընդգծենք, որ օրեր առաջ Կոնտեն խզեց պայմանագիրը «Ինտերի» հետ: