Դահուկավազքի Հայաստանի հավաքականը բարելավել է իր դիրքերը
Դահուկավազքի Հայաստանի հավաքականի անդամներն ավարտեցին ելույթները Սկանդինավիայի գավաթի խաղարկությունում:
Հավաքականի անդամ և առաջատար Սերգեյ Միքայելյանը 15 կմ դասական ոճում, 203 մասնակցից զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը, իսկ մրցումային 3-րդ օրը՝ չմշքային ոճում զբաղեցրեց 45-րդ տեղը: Հավաքականի մյուս անդամներից Միքայել Միքայելյանին հաջողվեց բարելավել վարկանիշային միավորները, իսկ հավաքականի միակ կին անդամը՝ Մարիամ Միքայելյանը, դասական ձևում վերջին տեղում էր:
Հավաքականը վերադարձել է Հայաստան: