Բրահիմ Դիասը այս մրցաշրջանում ևս կմնա «Միլանում»․ Marca
Ինչպես նշում է Marca-ն, իտալական «Միլանը» ցանկանում է ևս մեկ մրցաշրջան վարձավճարով թիմում պահել Մադրիդի «Ռեալի» իսպանացի ֆուտբոլիստ Բրահիմ Դիասին։
Նշվում է, որ մադրիդյան թիմի նորանշանակ մարզիչ Կառլո Անչելոտին գնահատում է Դիասին, սակայն նրան չի դիտարկում իր ապագա ծրագրերում։
Նշվում է, որ իսպանական ակումբը ևս մեկ տարով Դիասին վարձավճարով կհանձնի միլանյան թիմին, որտեղ գոհ են Դիասի խաղից։