Եթե տղամարդ եք, եկեք ձեր տղամարդկությունը հանրային տիրույթում ցույց տվեք. իմքայլականը՝ նախկիններին (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը, շեղվելով օրակարգից, ԱԺ ամբիոնից անդրադարձավ իր հասցեին հնչեցված մեղադրանքներին:
Մասնավորապես նրան մեղադրում են գումարների շորթման մեջ:
Պատգամավորը վստահաբար հայտարարեց, որ այն, ինչ խոսում են իր մասին, կազմակերպել են «նախկինները»:
«Ուզում են ասել այն ուժերին, որոնք այլևս էլ պիտանի չեն, որովհետ էս երկրի ու էս ժողովրդի արյունը ծծելով մինչև հիմա ապրել ու հիմա էլ շանս են ուզում գտնել նորից վերադառնալու, ուզում եմ ասել հնարավոր չէ: Էն ճանապարհը, որով անցել եմ՝ մաքուր ա եղել, էն ճանապարհը, որով անցնում եմ՝ մաքուր ա, ես իմ թիմի կողքին եմ և եթե բան ունենք ինձ ասելու՝ հրավիրում եմ բանավեճի»,-ասաց պատգամավորը:
Նա կոչ արեց հանրային տիրույթում բանավեճի:
«Եթե տղամարդ եք, եկեք ձեր տղամարդկությունը հանրային տիրույթում ցույց տվեք»,-եզրափակեց Ռուստամ Բաքոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում