Եթե ես ավարտեմ կարիերաս առանց Անգլիայի հետ գավաթ նվաճելու, դա անհաջողություն կլինի․ Հարի Քեյն
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ցանկանում է մրցանակ նվաճել Անգլիայի հավաքականի հետ։ Նա մասնավորապես նշել է․
«Հուսով եմ, որ մայրս դեմ չէ, եթե բացահայտեմ իր տարիքը: Նա ծնվել է 1966 թվականին, իսկ հայրս ծնվել է 1964 թվականին, ինչը նշանակում է, որ նա երկու տարեկան էր, երբ Անգլիան նվաճեց Աշխարհի գավաթը: Այնքան տարի է անցել, և մենք պետք է շտկենք դա: Եթե ես ավարտեմ կարիերաս առանց Անգլիայի հետ գավաթ նվաճելու, դա անհաջողություն կլինի: Գիտեմ, որ դեռ զարգանում ենք, առաջընթացի հնարավորություն դեռ ունենք, բայց նպատակը դա է: Կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել »։
Ընդգծենք, որ վերջին տարիներին Անգլիայի հավաքականը զգալի աճ է գրանցել և դա պայմանավորված է վերջին տարիներին անգլիացի ֆուտբոլիստների բարձր խաղամակարդակով։