Ես մարզվել եմ իմ կուռքի գլխավորությամբ․ Էդեն Ազարը խոսել է Զինեդին Զիդանի մասին
Մադրիդի «Ռեալի» ու Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը հիացած է մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Կառլո Անչելոտիի նշանակմամբ:
«Մադրիդում բոլորը գիտեն, թե ինչ տվեց Անչելոտին ակումբին: Նա այս կազմով նվաճեց Չեմպիոնների լիգան և ծանոթ է շատ խաղացողների: Մենք գիտենք, որ սա մեծ փորձ ունեցող մարզիչ է: Նա գիտի քաղաքը և երկրպագուներին: Կարծում եմ, որ միասին մենք մեծ հաջողությունների կհասնենք: Մենք անձամբ չենք ճանաչում միմյանց, բայց ես լսել եմ, որ սա շատ լավ մարդ է, ով պարզապես ցանկանում է հաղթել: Սա այն է, ինչ ուզում ենք բոլորս: Ես նրա հետ աշխատելու հնարավորություն կստանամ: Դա լավ է։ Զինեդին Զիդանի կողքին աշխատելն ամենալավ զգացողությունն է: Ես մարզվել եմ իմ կուռքի գլխավորությամբ: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել»,-ասել է Ազարը:
Ընդգծենք, որ Անչելոտին օրեր առաջ պաշտոնապես ստանձնեց Մադրիդյան ակումբի ղեկը։