Նա կարող էր դառնալ Միլանի մարմնացումը, ինչպես Մալդինին․ Իբրահիմովիչը խոսել է Դոննարումայի մասին
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ափսոսանք է հայտնել, որ դարպասապահ Ջանլուիջջի Դոննարուման կլքի ակումբը:
«Ես ինձ վատ եմ զգում։ Ինձ հարցնում են, թե խաղացողները այժմ չափից դուրս շատ են գումար ստանում, բայց հիմա ես մի հարց ունեմ. Նա մեծացել է «Միլանում» և կարող էր 20 տարի լինել թիմի հիմնական դարպասապահը: Դե, գուցե ոչ 20, նա Իբրա չէ: Բայց Դոննարուման աշխարհի ուժեղագույն դարպասապահն է: Նա կարող էր դառնալ Միլանի մարմնացումը, ինչպես Մալդինին: Ես նրան խորհուրդ կտայի մնալ Միլանում մինչև վերջ», - ասել է շվեդը La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում:
Ընդգծենք, որ ըստ որոշ տեղեկությունների Դոննարուման ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «ՊՍԺ»։