Քաղաքացիական պայմանագրի Ավանի շտաբում գումարներ են բաժանում ձայների դիմաց․ «Դեժավյու»
Մեր աղբյուրը մեզ փոխանցեց, որ երեկ «ՔՊ» Ավանի տարածքային շտաբում, որոշ քաղաքացիներ են այցելել և ստացել են գումար՝ հունիսի 20-ին «ՔՊ» օգտին ձայներ ապահովելու նպատակով։ Այս մասին գրում է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։
Այդ անձանց առաջարկվել է 1 000 000 դրամ՝ 50 ձայնի համար, սակայն որոշների դեպքում «բարիշել են» 2 000 000 դր, եղել է անգամ մարդ, ով երկար համոզելուց հետո միայն համաձայնվել է 3 000 000 դրամով ընդամենը 50 անձնագրի պատճեն բերել. «և այդքանով վերջացնենք»,- ասել են շտաբի ներկայացուցչին։
«Դեժավյու»-ի աղբյուրը, նաև փոխանցեց, որ շատ դժվար է, «տասովչիկներ» ներգրավվելը, մարդիկ ասում են՝ անգամ փողով ահավոր դժվարացել է ձայներ ապահովելը։