Եթե Ալիևը հակված է խաղաղության ոչ թե խոսքով, այլ գործով, ապա բանտարկյալները պետք է տուն վերադառնան. Արա Աբրահամյան (տեսանյութ)
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Ռուսաստանի հայերի միության նախագահը խոսեց այն մասին, թե ինչ պետք է արվի հայ ռազմագերիներին Ադրբեջանից վերադարձնելու համար, ինչպես նաև այդ գործընթացին խանգարող համգամանքների մասին։
Արա Աբրահամյանը հայտնի է ոչ միայն որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ, այլև որպես փորձառու բանակցող, ով կարողացավ կալանավայրերից ազատել տարբեր ժամանակներում և ծանր մեղադրանքներով Հասարակածային Գվինեայի և Նիգերիայի բանտերում ազատազրկված 6 հայ օդաչուների և 12 ռուս նավաստիների։
Ա. Աբրահամյանը կարծում է՝ եթե նախագահ Ալիևը հակված է խաղաղության ոչ թե խոսքով, այլ գործով, ապա բանտարկյալները պետք է տուն վերադառնան:
Ռուսաստանի հայերի միության նախագահը խոսեց ոչ միայն այսօրվա քաղաքական օրակարգի լուրջ հարցերի, այլ նաև իր հասարակական աշխատանքի և անձնական կյանքի մասին:
Տեսանյութը՝ այստեղ