Բացառված է՝ միջանցքի մասին խոսք լինել չի կարող. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Մենք չենք կարող միջանցք տալ ինչ-որ մեկին: Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Որ պիտի տարածաշրջանում այդ կոմունիկացիաները բացվեն, այդտեղ խնդիր չկա, բայց ի՞նչ միջանքի մասին է խոսքը. այսինքն՝ մենք պարտավո՞ր ենք իրենց միջանցք տալ, ո՞ր թղթով, ո՞ր պայմանավորվածությամբ, ինչի՞ համար»,- ասել է նա:
Սարգսյանի խոսքով՝ եթե Դու արդեն ասում ես միջանցք, հարց է առաջանում՝ ի՞նչ միջանցք, ո՞ւմ վերահսկողության տակ է լինելու։
«Մենք ո՞նց կարող ենք մեր տարածքից ինչ-որ մի հատված առանձնացնել, ասել՝ այս հատվածը տալիս ենք էս մեկի վերահսկողության տակ. բացառված է»: