Ջանլուիջջի Դոննարուման համաձայնեցրել է իր անձնական պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ
Իտալացի դարպասապահ Ջանլուիջջի Դոննարուման կարող է դառնալ «ՊՍԺ»-ի ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք Sunday Times-ից։
Դարպասապահը համաձայնեցրել է անձնական պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ Թիմը Դոննարումային դիտարկում է որպես Կեյլոր Նավասի փոխարինող։
Սակայն մինչ այդ փոխարինումը թիմը Դոննարումային կարող է վարձավճարով տալ այլ թիմի։