Յոթ ամիս սառնարա՞ն եք սարքում, ընկերություններ կան, որ նման սառնարան կարող են պատրաստել ընդամենը 3 օրում. Քոչարյանն ամոթի զգացում է ունեցել՝ կադրերը դիտելիս (տեսանյութ)
Այն, ինչ տեսանք Աբովյանում, ուղղակի խայտառակություն էր։ Այդ մասին Երևանում Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարաչպետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Գիտե՞ք, պետություններ կան, որ մինչ օրս գնում են Երկրորդ Համաշխարհային պատերազմի հետքերով և մասունքներ են գտնում, բերում-ԴՆԹ նույնականացում են անում, ազգականներին գտնում, հետո զինվորական մեծարանքով հուղարկավորում: Պետությունն իր զինվորականի նկատմամբ վերաբերմունք է ցուցաբերում»,- ասել է նա։
Քոչարյանը համեմատականներ է տարել մերօրյա իրականության հետ. «Իսկ այստեղ ի՞նչ են անում։ Զինվորների մասունքները լցրել են մի տեղ, թե՝ սառնարան ենք սարքելու։ Յոթ ամիս սառնարա՞ն եք սարքում։ Հայաստանում ընկերություններ կան, որ նման սառնարան կարող են պատրաստել ընդամենը 3 օրում։ Եթե դուք սառնարան չեք կարողանում սարքել, երկրի հոգսե՞րն եք հոգալու։ Այդ կադրերը նայելիս՝ ես շատ մեծ ամոթի զգացում եմ ունեցել, ամոթ սեփական պետության նկատմամբ»,- ասել է երկրորդ նախագահը: