Մեմֆիս Դեպայը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը
«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Կողմերը գրեթե համաձայնեցրել են տրանսվերը, որը կկնքվի 3 տարով։ Հուլիսի 1-ից Դեպայը կդառնա ազատ գործակալ։ Դեպայն ու կատալոնական ակումբը միմյանց միջև բանակցում են արդեն մի քանի ամիս։
Նշվում է, որ Դեպայը կստանա շատ բարձր աշխատավարձ։ 27-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է նոր պայմանագրից՝ հանուն կատալոնական ակումբի։